Քաղաքական լրբությունը սահմաններ չի ճանաչում:
Իշխանությունից ու նրանից կից փորձագիտական շրջանակներից հակադարձելով հնչող մեղադրանքներին, թե Փաշինյանը նոր Սահմանադրություն է մշակում՝ Ալիևի և Էրդողանի պահանջով, ակնարկում են, թե Անկախության հռչակագիրը (կամ դրա որոշ կետեր) նույնպես դրսի թելադրանքով են ընդունվել:
Սա քաղաքական և բարոյական «безотчетник»-ության» դասական դրսևորում է:
Հիմա այս մարդկանցից պետք է պահանջել, որպեսզի նշեն, թե Հռչակագրի 12 կետերից ո՞րն է ընդունվել արտաքին թելադրանքով կամ այդ օրերի խորհրդարանական քննարկումների ո՞ր դրվագում են նրանք արտաքին «ականջ» տեսել:
Բուռն քննարկումների տեղիք է տվել միայն Հռչակագրի 11-րդ հոդվածը, ի վերջո, խորհրդարանը հանգել է կոմպրոմիսային փառահեղ ձևակերպման. «...Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Բացատրեմ. Հռչակագրի այս կետը որևէ տարածքային հավակնություն չի ձևակերպում Թուրքիայի հանդեպ, անգամ իսկ՝ Ցեղասպանության ճանաչումը չի համարում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն (ինչը սխալ կլիներ), այլ ընդամենն արձանագրում է «սատար կանգնելու» Երևանի պատրաստակամությունը, ինչը միանգամայն ադեկվատ ձևակերպում է:
Եթե նույնիսկ 1990-ի խորհրդարանում այս կետն ավելի արմատական ձևակերպելու կողմնակիցներ են եղել, այդ ի՞նչ բարոյական իրավունքով եք ներքաղաքական դիսկուրսը համարում արտաքին պարտադրանք:
Ես հասկանում եմ, որ ոմանք Նիկոլի «հետույքը փրկելու» «առաքելություն» ունեն, բայց զգուշացնում եմ, որ դրանում տեղավորվելու հնարավորություն չեն ունենա, երբ այս կոլոբորանտը ճողոպրի երկրից:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ